Երուսաղեմում զանգվածային բախումներ են, կան վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 11:34

   Երուսաղեմում պաղեստինցի դատապարտյալ 64-ամյա Մեյսերե Համդիեի՝ իսրայելական բանտում մահանալու պատճառով բազմաթիվ մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել: Ցույցի ժամանակ, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, պաղեստինցիները պահանջել են, որպեսզի «օկուպանտների գործած մեղքերին պատասխան տրվի»:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական անվտանգության ուժերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, որի հետևանքով 15 մարդ է վիրավորվել: Ցույցին մասնակցած ՀԱՄԱՍ–ի առաջնորդներից Մուհամեդ Էբու Թայրը ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ը շարունակելու է իր դիմակայությունը, նշել է, որ իսլամական հասարակությունից պահանջել է օգնել իրենց Իսրայելի դեմ պայքարում: Մյուս կողմից իսրայելական անվտանգության ուժերը վերահսկողություն են սահմանել Երուսաղեմի մուտքի շրջանում:

Նշենք, որ ցմահ բանտարկության դատապարտված, քաղցկեղով հիվանդ 64-ամյա Մեյսերե Համդիեն 1978 թվականից ի վեր մի քանի անգամ ձերբակալվել է, իսկ վերջին անգամ 2002 թվականին:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply