Արգենտինայում եռօրյա սուգ է ջրհեղեղի զոհերի կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 11:31

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: Համապատասխան հրաման է ստորագրել պետության ղեկավար Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշները: Ազգային դրոշներն իջեցվել են նախագահական պալատում ու բոլոր պետական հիմնարկներում: Մայրաքաղաքային թատրոններում հետաձգվել են բոլոր ներկայացումները, հեռուստաալիքները հրաժարվել են  զվարճալի հաղորդումներ հեռարձակել:

Մայր տաճարում ու երկրի մյուս տաճարներում պատարագներ են : Արգենտինացիները սգում են տարերային աղետի զոհերի  համար: Ջրհեղեղը  երեքշաբթի  մայրաքաղաքին ու հարևան Լա-Պլանտային մեծ վնաս է պատճառել:

Հորդառատ անձրևները հանգեցրել են շենքերի առաջին հարկերի, խանութների ու ավտոմեքենաների հեղեղման : Մասամբ կաթվածահար է ստորգետնյա  գնացքների երթևեկությունը: Բուենոս Այրեսում զոհվել է 8 մարդ, իսկ Լա-Պլանտայում ջուրը տեղ-տեղ  բարձրացել է մինչև 2 մ,զոհվել է 46 մարդ. այդ  թիվն անընդհատ ավելանում է: Տասնյակ մարդիկ տանիքներին պատսպարված սպասում են օգնության: Դիակապտության դեպքեր են գրանցվել: Քաղաքացիները վախենում են իրենց կյանքի ու ունեցվածքի համար:

Իշխանությունները տուժածներին ներքնակներ ու տաք հագուստ են բաժանում: Իրավիճակը վերահսկում է անձամբ երկրի նախագահը: Լա-Պլանտայում է ապրում նախագահի մայրը:  Նա էլ բոլորի նման նույն կերպ զրկանքներ է կրում ու առայժմ  զրկված է ջրից ու գազամատակարարումից:

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply