Ամփոփվել են «Երեք սերունդ» մարզական փառատոնի արդյունքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2013 11:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամո» մարզահամալիրում ներկա է եղել «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ մրցումներին։ Փառատոնի առաջին փուլին մասնակցել է երևանաբնակ 9 ընտանիք՝ ավագ, միջին և կրտսեր տարիքի 4 անդամներով։

Փառատոնում ներառված են փոխանցումավազքեր մարզական տարբեր գույքերով, պարանի ձգման մրցումներ։

Երևանաբնակ ընտանիքների՝ «Երեք սերունդ» մարզական փառատոնի եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանը ներկայացնող Սանթրոսյանների ընտանիքը, երկրորդ և երրորդ տեղերում Նորք–Մարաշ և Կերտոն վարչական շրջաններն են։ Առաջին 3 տեղերը զբաղեցրած մարզասեր ընտանիքներին մրցանակներն ու դիպլոմները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի նեխաձեռնած  մարզական փառատոնին իրենց մասնակցությունը մարզական ընտանիքները կարևորել են որպես սիրողական սպորտն ու առողջ ապրելակերպը խրախուսելու լավագույն միջոց և նկատել, որ այսօր Երևանի տասնյակ բակերում տեղադրված, նաև տեղադրվող մարզական գույքը ևս նպաստում է մարզասեր սերունդ դաստիարակելու գործին։

 

  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply