Ապրիլի 18-ին Իտալիայում նախագահական ընտրություններ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 10:07

Իտալիայի նոր նախագահի ընտրությունները, որոնք բաղկացած են լինելու 3 փուլից, պետք է սկսվեն ապրիլի 18-ին:

Ներկայիս նախագահ Ջորջո Նապոլիտանոյի 7-ամյա լիազորությունն ավարտվում է մայիսի 15-ին: 30 օրում, մինչ ժամկետը լրանալը, պատգամավորների պալատի նախագահը պետք է համատեղ   նիստ հրավիրի նոր նախագահ ընտրելու համար:

Նապոլիտանոյի առաջարկությամբ ու Սենատի նախագահ Պյետրո Գրասսոյի հետ համաձայնեցված, նման նիստ կարող է սկսվել  ապրիլի 18-ին, ինչը թույլ կտա մարզերի ղեկավարներին  ժամանակին  նշանակել իրենց պատվիրակներին` պետության ղեկավար ընտրելու համար:

Իտալիայի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն, նախագահի ընտրությունները կատարվում են գաղտնի քվեարկությամբ: Ընտրության համար անհրաժեշտ է մեծամասնության` 2/3-ի ձայնը,  իսկ երրորդ փուլից հետո` բացարաձակ մեծամասնության ձայները:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply