ՃՏՊ Հրազդան քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 0:34

Ապրիլի 3-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում` “Էրեբունի” կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 30 ԼN 211 և «Ֆոլկսվագեն» մակնիշի 30 ՏԼ 974 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում:

Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ` 1991 թ. ծնված Ա. Իվանյանին և 1992 թ. ծնված Լ. Նազարյանին, իսկ «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից` Ս. Մկրտչյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ա. Իվանյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Նազարյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը` միջին ծանրության

Դիտվել է 2131 անգամ:
Print Friendly

Leave a Reply