Շիրակի մարզում հայտնաբերվել է պայթուցիկ սարք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 0:22

Ապրիլի 3-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասի հողամասերից մեկում աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

ՌԴ սահմանապահ զորքերի թիվ N զորամասի սակրավորական խումբը Ռ. Անդրեասյանին պատկանող թիվ 103/034 տնակի մոտակա հողամասից հայտնաբերված ձեռքի բեկորային «F-1» տեսակի նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply