Մեկ ծաղկով գարուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2010 13:17

Ռուսական Տվեր քաղաքում կայացած ձյուդոյի աշխարհի պատանիների գավաթի խաղարկության մրցափուլում Հայաստանի   6 ներկայացուցիչներից միայն մեկը դարձավ մրցանակակիր: Հովհաննես Ալեքսանյանը 50 կգ քաշային մարզիկների պայքարում արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մյուս ձյուդոյիստները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս մնացին պայքարից:

Մրցաշարում  եղանակ ստեղծեցին Ռուսաստանի ձյուդոյիստները, որոնք ընդհանուր հաշվով նվաճեցին 47 մեդալ, այդ թվում 11 ոսկի (մրցումներն անցկացվեցին 16 քաշային կարգերում): Ի դեպ, աղջիկների 52 կգ և պատանինների 60 կգ քաշայինների մրցումներում բրոնզե մեդալ նվաճեցին այդ երկրի հավաքականի կազմում հանդես եկած Զարինա Բաբինյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

2010-ին  նախատեսված է անցկացնել աշխարհի գավաթի խաղարկության ևս 7 մրցափուլ: Տարվա ամենագլխավոր մրցաշարը` Եվրոպայի առաջնությունը, կկայանա  հունիսի 25-27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply