Թուրքիայում հանցագործի զոհն են դարձել գլխաշորով ուսանողուհիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 0:12

Թուրքական Ուշաք քաղաքի անվտանգության ծառայության բարոյական հարցերով զբողվող վարչություն բողոք է ստացվել, որ անհայտ մի անձ գիշերային ժամին ամայի մի տարածքում գլխաշորով հինգ ուսանողուհու ստիպողաբար համբուրելով փախել է:

Թուրքական «Haberler»-ը հաղորդում է, որ երբ ոստիկանությունը փորձել է կազմել կասկածյալի ֆոտոռոբոտը, նոր տեղեկություն է ստացվել, որ նա հետևում է գլխաշորով երկու աղջկա: Ոստիկանական ջոկատները անմիջապես հասել են դեպքի վայր և հենց տեղում ձերբակալել հանցագործին: Վերջինիս դատապարտել են ազատազրկման և տեղափոխել կալանավայր:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply