Հնդկաստանի ինժիներները ստեղծել են հարձակում գործողներին էլեկտրահարող ներքնազգեստ, որը ավտոմատ հաղորդագրություն է ուղարկում ոստիկանությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 21:48

Հնդկաստանի տեխնիկական ֆակուլտետի ուսանողները ստեղծել են 3,800 կիլովոլտ էլկետրականություն արձակող ներքնազգեստ, որը կարող է պաշտպանել ցանկացած հարձակումից:
Հակառակորդին անվնաս դարձնելուց հետո ներքնազգեստը ավտոմատ կերպով հարձակման ենթարկված անձի գտնվելու վայրի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկում ոստիկանությանը կամ ընտանիքի անդամներին:
Կրծքվանդակի շրջանում տեղակայված սենսորները զգում են անցանկալի ուժի կիրառումը և հզոր էլեկտրական շոկ են արձակում: Սարքը կարող է մինչև 82 անգամ էլեկտրաշոկ արձակել:
Սարքի ստեղծանը մասնակցած Մանիշա Մոհան The Times Հնդկաստանին տեղեկացրել է, որ որևէ աղջկա անհանգստացնող ցանկացած ոք ուժեղ էլեկտրաշոկ կստանա՝ հենց որ սենսորները ակտիվանան:
Այս սարքի վերաբերյալ մանրամասները հրապարկվել են Հնդկական տեխնիկական Techpedia կայքում:
Վերջին ամիսների ընթացքում Հնդկաստանում բռնաբարությունների մեծ աճ է գրանցվել:
Անցած ամիս շվեյցարացի զբոսաշրջիկ կինը ստիպված է եղել դուրս ցատկել հյուրանոցային իր համարի պատուհանից, երբ մի տղամարդ փորձել է հարձակվել նրա վրա:
Կանանց նկատմամբ բռնությունների մեծ ալիքը լուրջ ազդեցություն է ունեցել նաև երկրի զբոսաշրջության վրա:
Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում Հնդկաստան ժամանող օտարերկրացիների ընդհանուր թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ միայն կանանց թիվը՝ 35 տոկոսով:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply