Գյուլն ամոթալի է անվանել Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին աշխատանքից հեռացնելը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 21:09

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամոթալի է անվանել Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին թուրքական “Milliyet” պարբերականից հեռացնելը, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լիտվա և Լատվիա այցերի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը մշտապես գնահատել է իրենց մտքերն ազատ արտահայտողներին։ “Կարճ ասած՝ Հասան Ջեմալի դեմ իրականացվածը մեծ ամոթ է”,-ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ “Taraf” պարբերականը գրել էր, որ Էրդողանը խիստ զգուշացում էր արել “Milliyet”-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հասան Ջեմալին և Ջան Դյունդարին։ Հասան Ջեմալին ուղարկել էին 14-օրյա արձակուրդի, սակայն արձակուրդը լրանալուց հետո “Milliyet”-ում հրաժարվել են տպագրել նրա հոդվածները։
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռն է: Հասան Ջեմալը 2008թ.-ին եղել է Ծիծեռնակաբերդում և Ցեղասպանության համար ներողություն խնդրել։
Հասան Ջեմալը նախորդ տարի հրատարակել էր “1915. Հայոց ցեղասպանություն” գիրքը, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply