«Գալաթասարայ»-ի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Մադրիդում՝ զարմացնելով իսպանացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 20:56

Այսօր ֆուտբոլային աշխարհը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ Մադրիդ» «Գալաթասարայ» հանդիպման վրա: Հայտնի է, որ թուրք երկրպագուները աչքի են ընկնում իրենց տաքարյունությամբ և հավատարմությամբ, այդ պատճառով էլ նրանք եկել են Մադրիդ աջակցելու համար իրենց սիրելի ակումբին: Այսօր Մադրիդի փողոցներում կարելի է տեսնել Թուրքիայից, ինչպես նաև Եվրոպայի տարբեր երկրներից եկած «Գալաթասարայի» հազարավոր երկրպագուների: Նրանք շրջում են ամբողջ քաղաքում, հրապարակներում երգում իրենց թիմի հիմնը, «Գալաթասարայ»-ի անունն են բղավում՝ զարմացնելով տեղացի իսպանացիներին:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Մադրիդի «Սանտիյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը «Գալաթասարայ»-ի մոտ 10 հազար երկրպագու է ներկա գտնվելու: Դեղնակարմրավունների երկրպագուների խմբի համար հատկացված տոմսերից զատ նրանք գնել են նաև մադրիդիստների համար նախատեսված տոմսերից՝ դիմելով խորսամանկության:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply