Քրդական հարցի լուծման հանձնաժողովում տեղ է գտել նաև ստամբուլահայ լրագրող

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 19:49

Հայտնի է դարձել Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շրջանակներում թուրքական իշխանությունների կողմից ստեղծված “իմաստուն մարդկանց հանձնաժողով”-ի անդամների անունները, հաղորդում է թուրքական “T24” կայքը։
Հանձնաժողովի մասնակիցների թիվը 63 է։ Իր հերթին ամբողջ Թուրքիան բաժանվել է 7 շրջանի, և ամեն շրջանում բնակչության հետ աշխատելու համար առանձնացվել են 9 հոգի։ Ըստ շրջանների ստեղծված յուրաքանչյուր խումբ բաղկացած է մեկական նախագահից, նախագահի տեղակալից և քարտուղարից: “Իմաստուն մարդկանց հանձնաժողովում” են գտնվում Թուրքիայում հայտնի մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ և լրագրողներ։
Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում աշխատող հանձնաժողովի խմբի մեջ է ընդգրկվել “Zaman” պարբերականի լրագրող ստամբուլահայ Էթյեն Մահչուփյանը։

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply