Շանլըուրֆայում մեծ շուքով պատրաստվում են Օջալանի ծննդյան օրվան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 19:22

  Շանլըուրֆայի շրջանի Հալֆեթի գավառի Օմերլի գյուղում այս տարի արդեն 9-րդ անգամ կազմակերպվելու են տոնակատարություններ Աբդուլլահ Օջալանի ծննդյան օրվա կապակցությամբ: Վաղը Օջալանի 64-րդ տարեդարձին հազարավոր մարդիկ են ուզում մասնակցել, որոնցից շատերը իրենց անձնական մեքենաներով և հասարակական տրանսպորտով սկսել են Հալֆետի գավառ գալ:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Օջալանի ծննդյան տոնի առիթով Հալֆետի գավառի կենտրոնում համերգային հրապարակ է հիմնվել: Ձերբակալված և դատապարտված ընտանիքների ֆեդերացիայի գլխավորությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու են նաև հարևան շրջանների բնակիչները: Գավառի կենտրոնական հրապարակում հավաքվածները PKK–ի և Օջալանի անուններով պաստառներ են կրել և ժամանակ առ ժամանակ պրոօջալանական կարգախոսեր են բղավել: Հայտնի է դարձել, որ տոնական միջոցառումների մասնակիցների հոսքը շարունակվելու է ամբողջ օրվա ընթացքում: Նրանց թվում կան նաև Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավորներ, ղեկավարներ: Նրանք բոլորը վաղը հավաքվելու են Օջալանի ծննդավայրում՝ Օմերլի գյուղում:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply