Ականավոր գերմանացիները կոչ են անում պաշտպանել Իրանից արտաքսվածներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 19:17

Մի քանի ականավոր գերմանացիներ ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ են անում ապաստանել Իրանի ընդդիմության ներկայացուցիչներին, որոնց կյանքը Իրաքում վտանգված է:

Կոչը արվել է չորեքշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցող Իրանին դիմակայելու ազգային խորհրդի նիստի ժամանակ, որի զինվորական թևը գտնվում է Բաղդադի ԱՄՆ Բազայում: Փետրվարին շիա մահմեդականների կողմից իրականացված հրթիռային հարձակման ժամանակ սպանվել էր ընդդիմության առնվազն յոթ անդամ:

Իրաքի կառավարությունը 3,100 մարդուց բաղկացած խմբին համարում է ահաբեկիչներ և նրանց տեղավորել է առանձին ճամբարում՝ սպասելով նրանց վերաբնակեցմանը արտասահմանում:

Սակայն այս գործընթացը փակուղի է մտել, քանի որ այլ երկներ չեն ցանկանում նրանց ընդունել:

Գերմանացիները՝ այդ թվում նաև բարձրաստիճան դիվանագետ, կանցլեր Հելմուտ Կոլի նախկին խորհրդականը, պնդում են, որ Գերմանիան որպես մարդասիրական քայլ պետք է ընդունի արտաքսվածներին:

 

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply