Human Rights Watch-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել NİDA-ի անդամներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 19:05

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է NİDA երիտասարդական-քաղաքացիական շարժման 7 ակտիվիստների ձերբակալությունները, ովքեր մասնակցել են մարտի 10-ին Ադրբեջանում տեղի ունեցած ցույցին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Ասիայի երկրների հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարել է, որ այդ ձերբակալություններով  իշխանությունները փորձում են խլացնել երիտասարդների ձայնը և վախեցնել մյուս երիտասարդներին:

Human Rights Watch-ը նշել է, որ NİDA-ի անդամներին ձերբակալելու ժամանակ խախտվել է պաշտպանվելու նրանց իրավունքը:

Կազմակերպությունը Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված 7 ակտիվիսներին և կարճել նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

Հիշեցնենք, որ NİDA-ի 7 ակտիվիստները ձերբակալվել են մարտի 7-ին հարուցված քրեական գործի շրջանակում, որով նրանք մեղադրվում էին “ապօրինի զենք, պայթուցիկ նյութեր, սարքեր ու թմրամիջոց պահելու” մեջ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ակտիվիստները “ծրագրել էին ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերի դեմ մարտի 10-ին կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ իրականացնել”:

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply