Չինացի ուսանողը կազմակերպել է իր թաղումը՝ արարողության ականատեսը լինելու հնարավորությունը բաց չթողնելու համար (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 18:25

Ցանկանալով մի փոքր «ուրախանալ»՝ չինացի ուսանողը բեմադրել է իր սեփական թաղման արարողությունը:

Ցզեն Ցզյան իր ամբողջ խնայողությունները ծախսել է ծաղիկների, լուսանկարիչների և թաղման արարողությանը  մասնակցող մարդկանց խմբի վրա:

22-ամյա աղջիկը հայտնում է, որ այս տարօրինակ փորձառությունը ամենևին էլ ցավալի չէր, և ինքը իրականում մեծ դրական լիցքեր է ստացել դրանից:

Ցզյանը մեկ ժամ անշարժ պառկել  է ծաղիկներով զարդարված դագաղում՝ կրծքին սեղմած Hello Kitty տիկնիկ, իսկ դագաղի վրևում կախված են եղել թղթից պատրաստված աղավնիներ:

Նա վճարել էր մահացածների մարմինների հետ աշխատող հատուկ շպարողների խմբի, որպեսզի իրեն իրական մահացածի տեսք հաղորդեն:

Ուխան քաղաքում կազմակերպված արարողության ընթացքում երկու զինվորականներ կանգնել էին «մարմնի» գլխավերևում, մինչ նրա ընկերները և ընտանիքի անդամները անցնում էին դագաղի կողքով:

«Ես պարզապես ցանկանում էի տեսնել, թե ինչ են մտածում մարդիկ իմ մասին և որոշեցի կազմակերպել իմ թաղումը և ականատես լինել դրան»,- ասել է նա:

Անշարժ պառկելուց հետո Ցզյանը դուրս էր եկել դագաղից և ելույթ ունեցել:

Մինչ շատերը կարող են այս քայլը տարօրինակ համարել, արկածախնդիր կինը պնդում է, որ ինքը չի զղջում դրա համար և այս քայլից հետո ինքն  ավելի շատ է գնահատում կյանքը ու իրեն շատ ավելի լավ է զգում դագաղից դուրս գալուց հետո:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply