Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային`Վան-Երևան չվերթը չեղյալ հայտարարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 18:16

 Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային`Վան-Երևան չվերթը չեղյալ հայտարարելու հարցում “աջակցելու” համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1news.az” կայքը, Է. Աբդուլլաևը նշել է, որ պաշտոնական Բաքուն դարձավ “Անկարայի աջակցության ականատեսը”` հիշեցնելով, որ այս հարցում Ադրբեջանը “իր դժգոհությունն էր հայտնել”:

Հիշեցնենք, որ մասնավոր կազմակերպությունների նախաձեռնությամբ նախատեսվում էր ապրիլի 3-ից իրականացնել Երևան-Վան ուղիղ չվերթ: Սակայն Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը մարտի 29-ին որոշում էր կայացրել սառեցնել այդ չվերթը: Թուրքիայի քաղավիացիայի վարչության Վանի մասնաճյուղում այս քայլը պայմանավորել էին ուղևորների անբավարար քանակով:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply