Ֆրանսիան կասկածներ ունի սիրիական ընդդիմության հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 18:03

Ֆրանսիայի արտգործնախարար Լորեն Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը սիրիական ընդդիմությանը զինելու հարցում: «Առաջին հերթին մենք պետք է իմանանք, թե արդյոք կարող ենք վստահել ընդդիմադիրներին»,-ընդգծել է նախարարը: Վերջինիս խոսքերով՝ Փարիզը պետք է վերջնական որոշում կայացնի մինչև մայիսի վերջ: «Ես առայժմ չեմ կարող ասել, թե ինչ պատասխան ենք տալու: Եթե զենքը կարող է էքստրեմիստների ձեռքն ընկնել, ապա մենք դեմ ենք ընդդիմադիրների զինմանը»,-նշել է Ֆաբիուսը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվելու է սիրիական ընդիմության ներկայացուցիչների հետ եկող շաբաթ Լոնդոնում: «Եթե դրությունը չփոխվի, ապա Սիրիան կմասնատվի մի կողմից իրանա-սիրիական առանցքի և մյուս կողմից՝ «Ալ-Քաիդայի»  կողմից: Այդ ամենը կանխելու համար ընդդիմադիրներից սահմանափակ մի խումբ և ներկայիս վարչակարգի ներկայացուցիչները պետք է մտնեն քաղաքական երկխոսության մեջ»,-հայտարարել է Ֆաբիուսը:

 

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply