Նախապատվությունը տալով իսպանական և գերմանական թիմերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2013 17:55

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր  հանդիպումներ կանցկացնեն Մադրիդի «Ռեալը» և Ստամբուլի «Գալաթասարայը» իսպանական «Մալագան» և Դորտմունդի «Բորուսիան»: Գրավախաղերի կազմակերպիչներն առաջին խաղում հաղթողի հավակնորդ են համարում իսպանական թիմին: «Ռեալի» հաղթանակի համար սահմանվել է 1,15 գործակից: Թուրքական թիմի հաղթանակի գործակիցն է` 15-ը: Իսկ ոչ-ոքին գնահատվել է 6,50 գործակցով:

«Մալագա» – Դորտմունդի «Բորուսիա» խաղում իսպանական ակումբի հաղթանակի գործակիցը 3,40 է,  գերմանական թիմի հաղթանակի գործակիցը՝ 2.20,  ոչ-ոքին ունի 3.20 գործակիցը:

Խաղերը կսկսվեն Երևանի ժամանակով 22:45-ին:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply