Ջոն Քերին կրկին կայցելի Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 18:00

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է, որ շաբաթվա վերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում կայցելի Թուրքիա: Սպասվում է, որ ամերիկյան արտաքին քաղաքական գորատեսչության ղեկավարը կիրակի օրը Ստամբուլում կհանդիպի իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ:

Դիվանագետները կքննարկեն մերձավորարևելյան խաղաղ գործընթացը, թուրք-իսրայելական հարաբերությունները, սիրիական ճգնաժամի հարցը, ինչպես նաև Իրաքում և Կիպրոսում տիրող դրությունը: Հիշեցնենք, որ Ջոն Քերին Թուրքիա էր եկել մարտի 1-ին:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply