ԵՄ-ն Բաքվին կոչ է անում հարգել մարդու իրավունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 17:32

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան այսօր Բաքվում ներկայացրել է “Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը Ադրբեջանում 2012թ-ին” զեկույցը, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Փաստաթղթում Բաքվին մասնավորապես կոչ է արվում ջանքեր գործադրել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների ոլորտում, ինչպես նաև ընտրական գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:

“Մենք հարգում ենք անկախությունը, իրավահավասար գործընկերությունը, սակայն կան պարտավորություններ, որոնք պետք է կատարել”,-ասել է Կոբիան:

Զեկույցում անդրադարձ կա նաև ղարաբաղյան խնդրին: Մասնավորապես նշվում է, որ Եվրամիությունը Բաքվին առաջարկում է հետևել Մադրիդյան սկզբունքների շրջանակում ստանձնած պարտավորություններին և քայլեր ձեռնարկել` հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար:

Պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության վերաբերյալ հարցին`Կոբիան ասել է` նման հարց չի  քննարկվում: “Որքան ես տեղյակ եմ, Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու առնչությամբ քննարկումներ այս պահին չեն ընթանում. որևէ մեկին հանելու կամ Խումբը համալրելու հարց  չի քննարկվում”,-ասել է նա:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply