Բրազիլիայում ավտոբուսը ցած է ընկել 15 մետր բարձրություն ունեցող կամրջից՝ դառնալով յոթ մարդու մահվան պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 17:11

Երեկ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ուղևորատար ավտոբուսը ցած է ընկել 15 մետր բարձրություն ունեցող կամրջից. կա յոթ զոհ:

Ռիոյի քաղաքացիական պաշտպանության բաժնի ղեկավար Սերխիո Սայմոսը հայտնում է, որ վթարից վնասվածների թիվը 11 է, սակայն այդ թիվը հնարավոր է աճի:

Ըստ Սայմոսի՝ մահացածների թվում կան երկու կանայք և հինգ տղամարդիկ:

Նա հայտնում է, որ ավտոբուսում եղած ուղևորների թիվը հայտնի չէ, ինչպես նաև պարզ չէ նրանց թվում երեխաներ եղել են, թե ոչ:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն տեսահսկող սարքի տեսանյութի վրա հիմնվելով՝ հնարավոր է, որ վթարը ուղևորի և վարորդի միջև ծագած վեճի արդյունք լինի:

6 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ավտոբուսները հիմնական ուղևորափոխադրող միջոց են հանդիսանում՝ չնայած նրանց ապահովությունը և նախատեսվածից չափազանց շատ ուղևորներ տեղափոխելը վիճարկելի հարցեր են:

Ռիոյի ավտոբուսները պատկանում են մասնավոր կազմակերպությունների և չունեն նստատեղեր՝ այնպես որ մի քանի տասնայակ ուղևորներ ստիպված են լինում կանգնած ճամփորդել: Ավտոբուսները նույնիսկ բնակելի հատվածներում վարում են շատ մեծ արագությամբ:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply