Մեդալներ` բռնցքամարտի միջազգային մրցաշարերից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2013 16:56

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային երկու մրցաշարի, որոնք կայացել են տարբեր երկրներում: Ուրախալի է, որ մերոնք անմասն չեն մնացել խաղարկված պարգևներից:

Ուկրաինայի Խերսոն քաղաքի մարզապալատի ռինգում  Հովհաննես Բաչկովը (60 կգ) եզրափակչում միավորներով զիջել է ուկրաինացի Պավել Իշչենկոյին: Նա բավարարվել է 2-րդ տեղով:

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ) դարձել են 3-րդ մրցանակակիր:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply