Դոհայից մեր մարմնամարզիկները վերադարձել են երկու բրոնզե մեդալով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2013 16:43

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է մարմնամարզության աշխարհի գավաթի “A” խմբի միջազգային մրցումները, որտեղ բավականին հաջող են հանդես եկել հայ մարզիկները:

Մեր երկրի պատվիրակության կազմում Դոհա են մեկնել մարզիկներ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյան և մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Արտյոմ Ավետյանը:

Արթուր Դավթյանը հենացատկերում  գրավել է երրորդ տեղը և արժնացել բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալի է արժանացել նաև օղակների վրա հանդես եկող Արթուր Թովմասյանը: Վահագն Դավթյանը հանդես գալով օղակների վրա գրավել է 4-րդ, իսկ Հարություն Մերդյանը նժույգաթափերում՝ 5-րդ տեղը:

Կատարում աշխարհի գավաթի մրցաշարին բոլոր երկրների հավաքական թիմերը ներկայացված են եղել ուժեղագույն մարզիկներով:

Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար լավ ստուգատես էր Մոսկվայում ապրիլի 14-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությունից առաջ:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply