Հայաստանը կներկայացնեն ամենափորձառու ձյուդոյիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2010 13:11

Ապրիլի 21-24-ը Ավստրայի մայրաքաղաք Վիեննան կհյուրընկալի  ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն երեք մարզիկներ` Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ): Նրանք մեր ամենափորձառուներն են: Առաջինն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն է, իսկ երրորդը` Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող է դարձել:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply