Ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2013 16:35

Երևանի  մարզահամերգային համալիրում երեկ ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 185 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել 46 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Գետևոնյանը (Երևան), 48 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Ասատրյանը (Երևան), 50 կգ քաշային կարգում հանդես եկող Հրայր Շահվերդյանը (Լոռու մարզ), 52 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Պապիկյանը (Լոռու մարզ), 54 կգ քաշային կարգում հանդես եկող Սպարտակ Թամարյանը (Լոռու մարզ), 57 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մկրտչյանը (Գեղարքունիքի մարզ), 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Մխիթարյանը (Երևան), 63 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրիկ Դարաբյան (Երևան), 66կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Առաքելյանը (Լոռու մարզ), 70 կգ քաշային կարգում հանդես եկող Վարդան Քոսյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Ալոյանը (Երևան), 80 կգ քաշային կարգում հանդես եկող Ռազմիկ Հարությունյանը (Էջմիածին) և +80 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Աբրահամյանը (Երևան):

Ինչպես տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանը, առաջնության ընթացում մասնակիցները ցուցադրել են բավականի դիտարժան մենամարտեր: Մասնավորապես, 46 կգ քաշային կարգում հետաքրքիր և անզիջում պայքար է ընթացել եզրափակիչ դուրս եկած Աշոտ Մխիթարյանի և Սերգեյ Գետևոնյանի միջև, որտեղ ընդամենը  1 միավորի առավելությամբ հաղթել է Ս. Գետևոնյանը և դարձել Հայաստանի պատանիների չեմպիոն: 70 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում նույնպես հաղթող Վարդան Քոսյանը չեմպիոնի տիտղոսին արժանացել է համառ պայքարում միավորների չնչին առավելությամբ հաղթելով Վիկտոր Յուզիխովին: Իսկ գերծանր քաշային Հրայր Շահվերդյանը, ով Եվրոպայի պատանիների ավագ տարիքի բրոնզե մեդալակիր է բացարձակ առավելութան է հասել իր մրցակցի նկատմամբ և դարձել Հայաստանի չեմպիոն:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է հունիսին մասնակցել Եվրոպայի, իսկ օգոստոսին աշխարհի առաջնություններին:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply