Որակավորվել է 2 հաշվապահ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 3, 2013 16:55
Հրապարակվել են հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները. այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 10 դիմորդներից քննությանը ներկայացել է 5 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 2-ին: Հայաստանի Հանրապետությունում 03.04.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 574 հաշվապահ:
Դիտվել է 1007 անգամ:





Facebook
Tweet This