Կոտայքի մարզում երկու գյուղ է հեղեղվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2010 13:12

Երեկ երեկոյան փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով Սոլակ գյուղի սելավատարում եւ Քաղսի գյուղի միջով անցնող ջրանցքում ջրի մակարդակը բարձրացել է, եւ ջուրը լցվում է մոտակա բնակելի տները:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հեղեղումից գոյացած ջրերը լցվել են Սոլակ գյուղի 4 և Քաղսի գյուղի 20 տները:

Սոլակի բնակիչների ուժերով մաքրվել է սելավատարի հունը, ջրի հոսքը դեպի տները` դադարեցվել:

Վնասների չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Դիտվել է 2905 անգամ:
Print Friendly

Leave a Reply