Ավելացվել են Ավստրիական և Չեխական ավիաուղիների, ԱլԻտալիայի չվերթները, նոր լրացումներ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 15:28

Արմենիա  միջազգային օդանավակայաններ փբը-ն՝ “խիստ մտահոգված լինելով  Արմավիա  ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակով”, հայտնում է, որ շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ՝ շուկայում ծագած “բացերը լրացնելու համար”:

Այսօր տարածած իր հայտարարությամբ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը տեղեկացնում է նաև, որ լրացուցիչ չվերթների վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել հետևյալ ավիափոխադրողների հետ.

Ավստրիական ավիաուղիները կսկսի շաբաթական 7 չվերթ իրականացնել, Չեխական ավիաուղիները` 7 չվերթ, ԱլԻտալիան` 3 չվերթ։

Հունիսի սկզբից չվերթները կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:

Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունները մեծացնելու վերաբերյալ:

Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության չվերթներն ամենօրյա դարձնելը։

news.shanttv.com

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply