Չեխիայի դեղատներում սկսել են բուժիչ մարիխուանա վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 13:54

Չեխիայում ուժի մեջ է մտել բուժական նպատակով մարիխուանայի օրինականացումը: Հիմա ՁԻԱՀ-ով, ցրված սկլերոզով, էկզեմայով, դողէրոցքով, քաղցկեղով  հիվանդները   համապատասխան  դեղատոմսով կարող են գնել բուժական մարիխուանա: Օրենքը թույլատրում է նաև  մարիխուանայի չափաբաժինների վաճառք որպես ցավազրկող:

Մարիխուանան օրինականացնելու մասին Չեխիայի խորհրդարանում համապատասխան փաստաթուղթ է ընդունվել 2012-ի դեկտեմբերին: 2013-ի փետրվարին այն ստորագրել է նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: Պաշտոնապես այն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից, սակայն, փաստացի աշխատում է երեքշաբթի օրվանից, քանի որ Զատկի կապակցությամբ դեղատները երկուշաբթի փակ էին:

Սկզբում պետք է Հոլանդիայից մարիխուանա ներկրեն, իսկ  մեկ տարուց հատուկ թույլտվությամբ ֆիրմաները կարող են այն աճեցնել տեղում: Տնային պայմաններում կանեփ աճեցնելն առաջվա պես արգելված է: Մեկ գրամ բուժական մարիխուանայի արժեքը Չեխիայում տատանվում է 3-8 եվոյի սահմաններում (4-11 դոլար):

Դիտվել է 1957 անգամ:
Print Friendly

Leave a Reply