Սահմանն ապօրինի հատելու համար հետախուզվող անձը բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 12:58

Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հակոբ Ս.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply