«Արմավիա» ընկերության օդաչուները հանդիպել են ՀԽ նախագահի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 12:46

Այսօր ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ: Վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:

ՀԽ նախագահն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply