Էյնշտեյնի հայտնի լուսանկարը վաճառվեց 75 հազար դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 22, 2009 16:05
Ալբերտ Էյշտեյնի հանրահայտ լուսանկարի օրինակներից մեկը, որի վրա աշխարհահռչակ ֆիզիկոսը լեզու է ցույց տալիս լուսանկարչին, աճուրդում վաճառվել է մոտ 75 հազար ԱՄՆ դոլարով:
Լուսանկարի նոր տերը Նյու Յորք նահանգից Դեվիդ Վեքսմենն է, ով, ըստ
«AP» գործակալության, զբաղվում է գիտական հազվագյուտ գրքերով և գիտնականների ձեռագրերով:
Լուսանկարի արժեքը պայմանավորված է նրանով, որ այն բազմացվել է ընդամենը 9 օրինակով, և վաճառված օրինակի վրա դրված է ֆիզիկոսի ստորագրությունը, ինչպես նաև բացատրություն, թե լեզուն ցույց է տրվում ողջ մարդկությանը:
AP գործակալություն
Լուսանկարը` AP






Facebook
Tweet This
Email This Post
