Բախում, վիճաբանություն, վնասվածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 12:33

Ապրիլի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 37 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Վահե Գ.-ն հաղորդում է տվել, որ 1975 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ժամը 00.05-ի սահմաններում վարելով «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է Նարեկացու թիվ 37 շենքի բակում կայանված իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply