Մասաչուսեթսում գովազդային վահանակները կհիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 11:57

Ապրիլի ընթացքում ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում

«Peace of Art»կազմակեպության կողմից կանգնեցված

գովազդային վահանակները կոչ կանեն ճանաչել եւ

դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին հաղորդել է «Asbarez»-ը: «Peace of Art»-ը

ոչ առեւտրային կազմակերպություն է, որն օգտագործում է

Համաշխարհային արվեստի լեզուն մարդկային խնդիրների

հետազոտության եւ հակամարտությունները խաղաղ

ճանապարհով լուծելուն ուղղված համագործակցման նպատակով: Այս տարի գովազդային վահանակներ

կտեղադրվեն Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո, Ուոթերթաուն եւ Քեմբրիջ քաղաքներում:

Վահանակի վրա որպես գովազդ կտեղադրվեն արյունոտված ափերի հետքեր, սեւ ֆոնին գրված

«Հայերի ցեղասպանություն» արտահայտությունը:

Այս առնչությամբ նկարիչ, «Peace of Art»-ի հիմնադիր ու նախագահ ԴանիելՎարուժան Հեջինյանը հայտարարել է.

«Այս գովազդային վահանակներով մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը,

կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այն ու պատժել մեղավորներին:

Արդեն 98 տարի է, ինչ 1915թվականի զարհուրելի իրադարձությունը հետք է թողել համաշխարհային

պատմության էջերին»,- նշել է նա:

Arax news

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply