Ծխացող դիտահորից փորձանմուշ են վերցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 3, 2013 11:57
Ապրիլի 2-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի թիվ 51 տան մոտակա դիտահորից ծուխ է դուրս գալիս:
Պարզել, որ կոյուղաջրերի դիտահորից սուր հոտով գոլորշի է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ և ԲՊԱՀՎԿՎ տեխնածին վթարների հակաքիմիական և հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետը:
ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կոյուղու դիտահորից վերցրել են փորձանմուշ:
Դիտվել է 1176 անգամ:





Facebook
Tweet This