Ներքին Գետաշենում չբնակեցված տնակ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 11:53

Ապրիլի 2-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Գետաշեն գյուղի Վերին Դեմեր թաղամասի 2-րդ փողոցի թիվ 9 տան խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.07-ին, մարվել՝ 12.38-ին:

Այրվել են Ս. Գորանցյանին պատկանող խորդանոցի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply