Իրանի ԱԳՆ. Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 11:50

Հայ-իրանական քաղաքականհարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվականգործակալության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆմամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը,բարձր գնահատելով հայ-իրանականքաղաքական հարաբերությունների ներկամակարդակը, ցանկություն է հայտնել, որպեսզի տնտեսական, մշակութային ևառևտրային հարաբերություններում ևս նույն մակարդակը գրանցվի:
Ռամին Մեհմանփարաստը որպես հայ-իրանական բարձր մակարդակիհարաբերությունների օրինակ նշել է միջազգային կառույցներում երկու երկրներիարդյունավետ համագործակցությունը:
Հայաստանի փոխարտգործնախարարն էլ իր հերթին կարևորել է Իրանի դերըտարածաշրջանի կայունության և խաղաղության հաստատման գործում:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻրանիԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այցելել է նաև Երևանի պետականհամալսարան, որտեղ հանդիպում է ունեցել, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի,արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի, իրանագիտությանամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ: ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսականանձնակազմի հետ քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմաննառնչվող հարցեր:
Arax news

 

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply