Գավառ-Մարտունի ճանապարհին մեքենան ընկել է ձորակը, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 11:51

Ապրիլի 2-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ – Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 91 TO 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Էդիկ Հովհաննիսյան, ծնվ.1982թ.) Գավառ – Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
Հրշեջ – փրկարարների օգնությամբ Է. Հովհաննիսյանը և ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Կարապետյանը (ծնվ. 1987 թ.) դուրս են բերվել ձորակից և հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply