Նարեկ գյուղի բնակիչը պայթուցիկ է գտել իր հողատարածքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 11:41

Ապրիլի 2-ին, ժամը 18.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում Նորիկ Գևորգյանը, իրեն պատկանող հողատարածքում աշխատանքներ կատարելիս, հայտնաբերել է պայթուցիկ սարք (ըստ նախնական վարկածի` РГД-5 տիպի նռնակ):

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Նորիկ Գևորգյանին պատկանող այգում, որը գտնվում է Նարեկ գյուղից 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերված պայթուցիկ սարքը «Ф-1» տեսակի նռնակ է, ինչը վնասազերծելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորական խումբ: Աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 3-ի առավոտյան:

Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարմինները:

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply