ՃՏՊ Արենի գյուղում, 21-ամյա վարորդը հոսպիտալացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 11:38

Ապրիլի 3-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 2-ին ժամը 22.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 68 ՍՏ 325 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Թորոս Պետրոսյան, ծնվ.1982 թ.) բախվել է գյուղամիջյան ճանապարհին կայանված «ՎԱԶ 21213» մակնիշի 08 ՕՏ 212 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Ասքանազ Մաթևոսյան, ծնվ. 1966 թ.) այնուհետև՝ կայանված «ԿԱՄԱԶ 55111» մակնիշի 18 ՕՕ 377 պետհամարանիշով բեռնատարին (պատկանում է Սիրանուշ Սահակյանին):

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարեն Ոսկանյանը (ծնվ.1992 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply