ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 11:34

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply