Չինաստանում ևս 4 մարդ գրիպի նոր տեսակով է վարակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 9:44

Երկրի արևելքում գրանցվել են  քիչ ուսումնասիրված  թռչնագրիպի H7N9-ի վարակի նոր դեպքեր:

Ընդհանուր առմամբ 7 մարդու մոտ է հայտնաբերվել H7N9 վարակը: Նրանցից 2-ը մահացել են Շանհայում, մի կին էլ ծանր վիճակում է գտնվում: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ մինչ այժմ չեն հասկանում, թե որտեղից է վարակը տարածվել. հիվանդներից և ոչ մեկը թռչունների հետ չի շփվել: Ոչ մի հավաստի տեղեկություն  չկա  մարդուց մարդ վարակի փոխանցման վերաբերյալ: Իշխանությունների տվյալներով, զանգվածային վարակի հավանականությունը շատ քիչ է:

Մասնագետները շարունակում են նոր` H7N9 շտամի ուսումնասիրությունը, որի դեմ պատվաստանյութ առայժմ չկա:

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply