Չինաստանում երաշտ է. 6,6 մլն մարդ զուրկ է խմելու ջրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 9:29

Չինաստանում երաշտ է: Որոշ շրջաններում խմելու ջրի պակասից տառապում է 6,6 մլն մարդ: Ամենաբարդ իրավիճակը Յունանում է, Հանսուում, Հենանում, Սիչուանում ու Հուբեյում: Այնտեղ օդի բարձր ջերմաստիճանն ու տեղումների բացակայությունը հանգեցրել են երաշտի, որը ներկա դրությամբ վնասել է ավելի քան 7 մլն հա գյուղնշանակության հող:

Ներկա դրությամբ կառավարության հիմնական խնդիրը տուժած շրջանների բնակիչներին խմելու ջրով ապահովումն է: Օդերևութաբանների կանխատեսումներով, նման եղանակային պայմաններ կպահպանվեն մինչև մայիսի վերջ:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply