Ռուսաստանի դեղատներում “հավերժական երիտասարդության” դեղահաբեր կհայտնվեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 9:11

Նովոսիբիրսկի ու Տոմսկի գիտնականները “հավերժական երիտասարդության” դեղահաբեր են ստեղծել: Նրանց մշակած միջոցը խթանում է ցողունային բջիջների աճն ու երիտասարդացնում օրգանիզմը: Արդեն այս տարի մասնագետները պլանավորում են այդ դեղահաբերի կլինիկական փորձարկում կատարել:

Դեղահաբը կարող է դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը  ու կյանքի տևողությունը երկարացնել:

Ցողունային բջիջների  ազդեցության մասին հայտնի է վաղուց. դրանք վերածվում են ցանկացած օրգանի բջջի: Սակայն, տարիքի հետ դրանց պաշարը նվազում է, կորցնում են ակտիվությունը, ու մարդը սկսում է ծերանալ: Նոր դեղամիջոցը, որը ստացել է G5  անունը, արմատապես կփոխի իրավիճակը: Այն կավելացնի ցողունային բջիջների արտանետումը 40%-ով:  ”Ցողունային այն բջիջները, որոնք մինչ այդ աշխատում էին մարդու օրգանիզմում, սկսում են “դուրս գալ” ու իրենց գործով զբաղվել”,-ասում է  գիտաարտադրական հոլդինգի տնօրեն Անդրեյ Բեկարևը: Փորձեր են կատարվել մկների վրա: Մի խմբին տրվել է նոր դեղամիջոցը: 18 ամիս անց մկներն իրարից շատ են տարբերվել.  դեղամիջոց չօգտագործած խմբի մկները եղել են  փոքր, հիվանդ ու քաչալ, իսկ մյուս` դեղամիջոցի ազդեցությամբ խմբի մկներն ապրել են 30 ամիս, առանց հիվանդության  ու ծերության նշույլի:

Մասնագետների կարծիքով, նոր դեղամիջոցն արդյունավետ կլինի լյարդի, թոքերի, նյարդային ծանր հիվանդությունների դեպքում: “Մենք կարողացանք ցույց տալ, որ նոր դեղամիջոցը կարող է բարելավել մարդու հիշողությունը.դա կարելի է անվանել “երիտասարդացում”:

Սիբիրցի գիտնականներն ասում են, որ իրենք նոր ուղղության` “ռեգեներատիվ բժշկության” հիմնադիրներն են:  G5  դանդաղեցնում է ծերացման գործընթացը  ու երկարացնում կյանքի տևողությունը: Նոյեմբերին կավարտվեն կլինիկական հետազոտությունները, որից հետո կսկսվեն փորձարկումները կամավորների վրա: Փորփարկումները կտևեն  1-2 տարի:  Մի բան հաստատ է` “ծերության դեմ հաբերն”այլևս առասպել չեն:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply