Կենդանաբանական այգում այցելուները կարող են շոյել վագրի փորը, քթերով խաղալ առյուծի հետ և իրենց ուտելիքը կիսել արջի հետ (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 9:05

Այս կենդանիները ամենասարսափելի գիշատիչներն են՝ հայտնի իրենց դաժանությամբ և սպանելու բնական բնազդով:
Սակայն Արգենտինայի կենդանաբանական այգիներից մեկում այցելուներին թույլատրում են մոտենալ աշխարհի ամենավտանգավոր կենդանիներին և շփվել նրանց հետ:
Լուջան կենդանաբանական այգու այցելուները ոչ միայն կարող են ամուր գրկել վագրին, քթերով խաղալ առյուծի հետ և ձեռքով կերակրել արջին, այլև նրանք հեռանում են այլ մարդկանց հեքիաթներ պատմելու նյութի հարուստ պաշարով:
Ըստ grindtv.com-ի տվյալների՝ 1994թ-ին այգու բացումից ի վեր հարձակումներ տեղի չեն ունեցել՝ չանայած որոշակի բանավեճեր են ընթանում այս երևույթի պատճառների շուրջ:
Մինչ այցելուները պնդում են, որ կենդանիները դեղերի ազդեցության տակ են գտնվում, կենդանաբանական այգու տվյալներով՝ կենդանիների ձեռնասուն լինելը գալիս է այն փաստից, որ կենդանիները այգում գտնվում են փոքր տարիքից, նրանց վարժեցերել են և նարնք ամենևին հետաքրքրված չեն մարդկանց ուտելու փաստով:
Այգուց հայտնում են, որ կենդանիները անընդհատ կերակրվում են, ինչի հետևանքով նրանք հանգիստ և պասիվ են, դրա հետ մեկտեղ նրանք վարժեցվում են:
Ըստ կենդանաբանական այգու ինտերնետային կայքի՝ ներկայումս այդտեղ պահվում են 50 աֆրիկյան առյուծներ, 20 բենգալյան վագրեր, 12 լեռնային առյուծներ և հարավաֆրիկյան կապիկների մոտավորապես 50 տարբեր տեսակներ:

Դիտվել է 1728 անգամ:
Print Friendly

Leave a Reply