Խ Ա Ր Տ Ի Ա

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 8, 2010 12:44

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ Խ Ա Ր Տ Ի Ա

Մենք` Հայաստանում գործող հեռուստառադիոհեռարձակողներս, Ա) գիտակցելով հեռուստատեսության և ռադիոյի առանձնահատուկ առաքելությունը`

  • յուրաքանչյուր քաղաքացու ազատ մտաարտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման համատեքստում,
  • ազգային և համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, նոր սերնդի դաստիարակության առումով,
  • հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության ասպարեզում,
  • գիտակցելով սեփական պատասխանատվությունը մասնագիտական գործունեության սոցիալական հետևանքների համար,

Բ) նկատի ունենալով, որ ԶԼՄ-ների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է ոչ միայն ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմամբ, այլև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության պայմաններում ինքնակարգավորման համակարգի կարևոր բաղադրատարր հանդիսացող մասնագիտական էթիկայի կանոններով, ընդունեցինք մասնագիտական գործունեությունը կարգավորող վարքականոնների մասին սույն խարտիան և պարտավորվում ենք մեր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամավոր կերպով և անշեղորեն հետևել ստորև սահմանված նորմերին ու վարքականոններին: 1.Ապահովել խոսքի ազատությունը, տեղեկատվություն տարածելու և ստանալու հնարավորությունը որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորման պայմաններում մարդկանց անօտարելի իրավունք: 2.Հասարակության վստահությունը շահելու և լսարան գրավելու համար չկիրառել անբարեխիղճ միջոցներ, այլ մատուցել ճշմարիտ ու արժեքավոր տեղեկություններ` խուսափելով շահագրգիռ գնահատականներից ու պիտակավորումներից: 3.Զերծ մնալ հասարակական տարբեր արատները` հանցագործություն, խաղամոլություն, կոռուպցիա, թմրամոլություն, հարբեցողություն, հովանավորչություն և այլ շեղված վարքաձևերը դրական համատեքստում ներկայացնող և դրանց նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնող հրապարակումներից: 4.Արագ և ամբողջությամբ ուղղել մեր եթերում տեղ գտած սխալներն ու անճշտությունները: Արտահայտվելու և տեսակետ ներկայացնելու հնարավորություն տալ այն անձանց ու կազմակերպություններին, որոնց վերաբերյալ հրապարակվել է քննադատական տեղեկատվություն: Ապահովել խնդրի նկատմամբ շահագրգիռ կողմերի` խոսքի իրավունքից օգտվելու հավասարության և կարծիքների բազմազանության սկզբունքը: 5.Ձեռնպահ մնալ հասարակայնորեն դրական գնահատվող արժեքների (ազնվության, մարդասիրության, անկաշառության, հասարակության այլ անդամների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, հայրենասիրության, գիտակրթական իդեալների) ոգով դաստիարակության դերը նսեմացնող, դրանց նկատմամբ հեգնանք, արհամարհանք, ծաղր պարունակող հրապարակումներից: 6.Նպաստել հասարակության, ոչ կառավարական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքական կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների միջև կառուցողական քննադատության մթնոլորտի և առողջ երկխոսության զարգացմանը, հասարակության տարբեր խմբերի ու խավերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտի ձևավորմանը: 7.Հնարավորություն տալ լսարանին տարբերելու բուն փաստը և դրա մասին անկողմնակալ տեղեկատվությունը վարկածներից ու ենթադրություններից, ինչպես նաև դրանց մեկնաբանություններից և գնահատողական վերլուծություններից: 8.Հարգել անհատի անձնական կյանքի մասին տեղեկությունների (անձնական և ընտանեկան գաղտնիք, սեռական կողմնորոշում, կրոնական հայացքներ, ընկերական հարաբերություններ, ժամանցի կազմակերպման ձևեր, գրագրության, հեռախոսային և էլեկտրոնային հաղորդակցման բովանդակություն)  անձեռնմխելիությունը: Խուսափել առանց անհատի համաձայնության նման հրապարակումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրն ակնհայտորեն առնչվում է հասարակական շահին (սահմանադրական կարգի պաշտպանության անհրաժեշտություն, հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքի կանխարգելում, հանցագործության բացահայտում կամ կանխում, հասարակության և նրա անդամների առողջության ու անվտանգության պաշտպանություն, հասարակությանը մոլորեցնելուն ուղված գործողությունների կանխում): 9.Դրվատել ազգային միաբանության, ինքնության, պետականության ու ազգային իղձերի մարմնավորում հանդիսացող գաղափարները, խորհրդանիշերը, ստեղծագործություններն ու հերոսներին: 10.Չխուսափելով ՀՀ զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող իրավական նորմերի քննարկումներից, այնուհանդերձ, պահպանել դրանք սահմանված ժամանակահատվածում, նպաստել օրինապահության մշակույթի ձևավորմանը: 11.Բացառել անօրինական և  ոչ պատշաճ միջոցներին դիմելու գործելակերպը տեղեկություններ ստանալու նպատակով, հարգել իրավաբանական և ֆիզիկական անձանց` տեղեկություններ չտալու և լրագրողի հարցերին չպատասխանելու իրավունքը` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկություններ տալու պարտավորությունն ամրագրված է օրենքով: 12.Բացառել փաստերի խեղաթյուրված ներկայացումն ու աղավաղված մեկնաբանությունները, զրպարտությունները, ինչպես նաև հավաստի տեղեկությունները թաքցնելու գործելաոճը: 13.Հարգել ստեղծագործական գործունեության ցանկացած ձևից բխող հեղինակային իրավունքները: Բացառել եթերահենությունն ու գրագողությունը, այլոց ստեղծագործություններից օգտվելիս կատարել անհրաժեշտ հղումներ: 14.Բացառել գռեհկաբանություններ, ցածրաճաշակ ու անպարկեշտ տեսարաններ ու անբարո ապրելակերպի քարոզչություն պարունակող նյութերի, ծրագրերի պատրաստումն ու հեռարձակումը, քրեական ապրելակերպի ռոմանտիզացման և դրվատման տարրեր պարունակող հեռուստառադիոարտադրանքի մատուցումը: 16.Բացառել կազմակերպությանը և անհատին վարկաբեկող չճշգրտված տեղեկությունների տարածումն ու չարամիտ պիտակավորման գործելաոճը: Զերծ մնալ հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչների անձնական կյանքի մանրամասներն առանց նրանց համաձայնության հրապարակելուց, եթե դրանք չեն առնչվում նրանց մասնագիտական, պաշտոնական և հանրային գործունեությանը: 17.Օրենքով սահմանված և չարգելված բոլոր միջոցներով պայքարել մասնագիտական գործառույթներից բխող գործելակերպի համար հետապնդումների ենթարկվող գործընկերների ու լրատվամիջոցների մասնագիտական ազատությունների և իրավունքների պաշտպանության համար: 18.Եթերից մատուցել մաքուր, քերականապես ճիշտ և օրինակելի խոսք: Զերծ պահել այն չարդարացված օտարամուծություններից, կենցաղային-պարզունակ ոճական դրսևորումներից, ժարգոններից, գռեհկաբանություններից, անճաշակ արտահայտություններից ու հայհոյախոսություններից: Ոչ նորմատիվ լեզվի, ոճի և արտահայտությունների կիրառումը թույլատրելի համարել միայն այն դեպքերում, երբ դա պայմանավորված է մատուցվող նյութի բովանդակությամբ, չի կրում քարոզչական բնույթ և  գերակշռող չէ տվյալ հրապարակման մեջ: 19.Անթույլատրելի համարել զանգվածային անկարգություններ և խուճապ առաջացնող չճշտված տեղեկության միտումնավոր տարածումը: 20.Խուսափել բռնության, կտտանքների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառող գործողությունների, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների անհարկի ներկայացումից և դրանց նմանակումներից` վախի, տագնապի, անելանելիության և սոսկումի տհաճ զգացումներ չառաջացնելու նպատակով: Սահմանելով վերը նշված սկզբունքներն ու գործելակերպի կանոնները, սույն խարտիան ստորագրող հեռուստառադիոհեռարձակող կազմակերպությունները պարտավորվում են հետևողականորեն պահպանել դրանք և նշված սկզբունքների իրագործումը վերահսկելու նպատակով պայմանավորվում են ստեղծել հեռուստառադիոեթերի մշտադիտարկման խորհուրդ, որի եզրակացություններն ու դիտարկումներն պարտավորվում են հաշվի առնել, քննարկել և ներկայացնել սեփական լրատվամիջոցների եթերում: Սույն Խարտիան բաց է ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոհեռարձակողների համար: Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Սույն խարտիայի նախագծի կազմման նպատակով ուսումնասիրվել ու հաշվի են առնվել հետևյալ փաստաթղթերն ու դրաց փորձը. 1.         Հայաստանի ՙԶանգվածային լրատվամիջոցների վարքականոն՚ (ընդունվել ու ստորագրվել է ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից 2007թ. մարտի 10-ին, ներկայումս այն ստորագրել են երեք տասնյակից ավելի լրատվամիջոցներ) 2.         Հռչակագիր ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ (ընդունվել ու ստորագրվել է ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից 2007թ. մարտի 10-ին) 3.         Ամերիկայի միացյալ նահանգների պրոֆեսիոնալ լրագրողների միության էթիկայի կանոնագիր (ընդունվել է 1993թ.) 4.         Վարքականոն մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության համար (Շվեդիա: Ընդունվել է 1995թ., նախնական տարբերակը`1978թ., շվեդական Մամուլի խոհրդի կողմից, որը միավորում է շվեդական մի շարք առաջատաի լրագրողական կազմակերպություններ) 5.         Ռուսաստանցի լրագրողի մասնագիտական էթիկայի կոդեքս (Հավանության է արժանացել Ռուսաստանի դաշնության ժուռնալիստների կոնգրեսի կողմից 1994թ. հունիսի 23-ին): 6.         Ռուսաստանի դաշնության հեռուստառադիոհեռարձակողների խարտիա (Ստորագրել են մի շարք առաջատար հետուստառադիոընկերություններ, ինչպիսիք են ОРТ, ВГТРК, НТВ, ТВ-6 Москва, ТВ-Центр, REN-TV, РАРТ և ալյն) 7.         Լրագրողական էթիկայի խարտիա (Եգիպտոս: Ընդունվել է 1983թ. Հրատարակչության բարձրագույն խորհրդի կողմից, որը պետական իշխանության մարմին է) 8.         ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման նախագիծը ՙԷրոտիկ բնույթի հեռուստառադիո հաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստաիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին՚: 9. ՈՒսումնասիրվել է նաև հետևյալ երկրներում զագվածային լրատվության ոլորտի ինքնակարգավորման մեխանիզմների ձևավորման և դրանց գործառնության փորձը. 1. Ավստրիա                                      9. Լյուքսեմբուրգ 2. Բելգիա                                           10.Կիպրոս 3. Բոսնիա և Հերցոգովինա            11. Մեծ Բրիտանիա 4. Բուլղարիա                                    12.Նիդեռլանդներ 5. Գերմանիա                                    13.Նորվեգիա 6. Դանիա                                           14.Շվեյցարիա 7. Էստոնիա                                       15. Ֆինլանդիա 8. Իռլանդիա                                     16. Ֆրանսիա ՀԽ ՔՀԿՀ & ՊԻՀ հանձնաժողովներ, հայկական հեռուստաեթերի մոնիթորինգի և խորհրդատվության մշտական հանձնախումբ

Դիտվել է 1863 անգամ:
Print Friendly

Leave a Reply