Իսրայելը հաստատել է Գազայի հատվածին օդային հարված հասցնելու փաստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 8:41

Իսրայելի օդուժի մամլո քարտուղարը հաստատել է երկրի ՌՕՈՒ-ի կողմից Գազայի հատվածին հարված հասցնելու տեղեկությունը, սակայն դեպքի մանրամասներ չեն բերվել: Գազայի հատվածը հսկող ՀԱՄԱՍ շարժման հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ օդային հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Սա առաջին հարվածն էր ութօրյա հակամարտությունից հետո, որը բռնկվել էր անցած տարի ու խլել 170 պաղեստինցու ու 6 իսրայելացու կյանք: Այն ժամանակ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ փորձում է վերջ դնել  Պաղեստինի կողմից անընդհատ հրթիռներ արձակելուն: Եգիպտոսի միջնորդության և գործադրած ջանքերի շնորհիվ  կողմերը զինադադար կնքեցին:

Ապրիլի 2-ին ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունից հայտնել են, որ Գազայի հատվածում կրկին 3 արկ է արձակվել, որոնցից 2-ն այդպես էլ Իսրայել չեն հասել, իսկ 3-ը պայթել է  հրեական պետության հարավում: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:  Պաղեստինյան խմբավորումներից և ոչ մեկը դրա պատասխանատվությունը չի ստանձնել:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply