Եվրոպայում “մսի”սկանդալին փոխարինել է “ձկան” սկանդալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 8:26

Եվրոպայում կրկին սկանդալ է անորակ մթերքների առիթով: Այս անգամ ոստիկաններն ու սանիտարական ծառայությունները ստուգում են ձուկը: Պարզվել է, որ Եվրոպայի խանութներում վաճառվող ձկնամթերքի երրորդ մասը չի համապատասխանում փաթեթի վրա նշվածին: Սկզբում կեղծիքը նկատել են Գերմանիայում,որտեղ լաբորատորիան իր հետաքննությունն է կատարել ու պարզել, որ թանկարժեք ձուկը հաճախ փոխարինվել է էժանագինով:

“Մենք մի շարք խնդիրներ ենք հայտնաբերել,-ասել է լաբորատորիայի փորձագետը,-նախ` անխոս այդ կեղծումները սպառողի առողջությունն են վնասում: Իսկ երկրորդը` դա տնտեսական հարց է: Մարդիկ մեծ գումարներ են տվել դելիկատեսային թանկարժեք ձուկ գնել, իսկ դրա փոխարեն ստացել են էժան, ֆերմայում աճեցրածը: Բացի այդ, չէ որ դա վնասում է առողջությունը: Օրինակ` մենք գնում ենք “Սպիտակ թյուննոս”, իսկ փաթեթում, պարզվում է սովորական `էսկոլար է, որը կարող է լուրջ մարսողական խնդիրներ առաջացնել: Շատերը գիտեն, որն նույնն անում են նաև սուշի-բարերում”:

Կասկածի տակ է հայտնվել  նաև բրիտանացիների սիրած “ֆիշ ընդ չիփսը”` ֆրի կարտոֆիլի հետ պատրաստած ձուկը: Կիսաֆաբրիկատների փաթեթի վրա նշված ձկնատեսակների փոխարեն  դրանցում հայտնաբերել են այնպիսի ձուկ, որն ընդհանրապես չի կարելի ուտել:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply