Արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը կարող է թռչել նաև գիշրվա ժամերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 0:36

Աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը պատրաստ է թռիչքի՝ առանց ճամփորդության ընթացքում վառելիքը վերջանալու մտավախության՝ նույնիսկ, եթե արևը մայր է մտնում:
Յուրահատուկ դիզայնով Solar Impulse HB-SIA-ի թևերը ավելի երկար են քան Boeing 747-ինը, սրա հետ մեկտեղ այն ավելի թեթև է, քան սովորական ընտանեկան մեքենան: Երկար թևերը հնարավորություն են տալիս ցերեկվա ընթացքում բավականին շատ էներգիա կլանել, որը բավականացնում է գիշերվա ժամերին թռչելու համար:
Այս ինքնթիռի շվեյցարացի ստեղծողները ներկայումս պատրաստվում են Solar Impulse-ով անցնել Ամերիկայի վրայով, իսկ այնուհետև նրանք ծրագրում են իրականացնել իրենց հիմնական նպատակը՝ արևային էներգիայով թռչել ամբողջ աշխարհի վրայով:
Ներկայումս նախապատրաստական թռիչքներ են իրականացվում, իսկ Ամերիկայի շուրջ թռիչքը կմենարկի մայիսի 1-ին: Ստեղծողները հույս ունեն աշխարհի շուրջ թռիչքը ավարտել մինչև 2015 թվականը: Այս թռիչքը իրականացնելու համար նրանք այնպիսի ինքնաթիռ պետք է ստեղծեն, որ ամպամած եղանակին թռչելու հնարավորություն ունենա:
Չնայած սա մեծ ձեռքբերում է՝ այնուամենայնիվ HB-SIA-ն խոցելի է ամպամած եղանակին թռչելու համար:
Solar Impulse-ը արդեն սահմանել է մարդու մասնակցությամբ արևային էներգիայով թռչելու ամենաերկար թռիչքի ռեկորդը՝ Շվեյցարիայում 9.144 մետր բարձրության վրա օդում մնալով 26 ժամ:
Ինքնաթիռը թռչում է օգտագործելով չորս շարժիչներ, որոնք լիցքավորվում են հսկա թևերի վրա տեղադրված 12,000 արևային մարտկոցներով:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply